[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՋՆԱԳԾԱՄԵՐՁ ՈՐՈՇ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը այ­ցե­լել է Մար­տու­նու շր­ջա­նի Մյու­րի­շեն, Ավ­դուռ, Հա­ցի և Նոր­շեն հա­մայ­նք­ներ, ո­րոնք տե­ղա­կայ­ված են ա­ռաջ­նագ­ծի ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ։
Պե­տա­կան նա­խա­րա­րը հան­դի­պում­ներ է ու­նե­ցել նշ­ված գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի հետ, ներ­կա­յաց­րել Ար­ցա­խի ներ­կա­յին ու ա­պա­գա­յին առ­նչ­վող պե­տա­կան ո­րոշ ծրագ­րեր՝ ըն­դգ­ծե­լով, որ Ար­ցա­խի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու դե­րը կարևոր է Հայ­րե­նի­քի անվ­տանգ ու զար­գա­ցած եր­կա­րա­ժամ­կետ ա­պա­գա­յի կերտ­ման գոր­ծում։
ՙԿա­ռա­վա­րու­թյու­նը լայ­նա­ծա­վալ ծրագ­րեր է մեկ­նար­կել բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ուղ­ղու­թյամբ, և ա­ռաջ­նագ­ծա­մերձ բնա­կա­վայ­րե­րը լի­նե­լու են հա­տուկ ու­շադ­րու­թյան տակ։ Քն­նար­կում ենք նաև ե­կամ­տի աղ­բյուր­նե­րի ա­պա­հով­ման ծրագ­րեր՝ հաշ­վի առ­նե­լով պա­տե­րազ­մի հետևան­քով ձևա­վոր­ված նոր ի­րա­վի­ճակն ու դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Տե­ղյակ եք, որ ար­դեն մեկ­նար­կել են նաև ճա­նա­պար­հա­շի­նու­թյան ու այլ են­թա­կա­ռուց­ված­քա­յին ծրագ­րեր, ո­րոնք նպա­տակ ու­նեն ա­վե­լի բա­րեն­պաստ պայ­ման­ներ ա­պա­հո­վել հատ­կա­պես գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի զար­գաց­ման հա­մար։ Այժմ մեր ակն­կա­լիքն է, որ բո­լո­րը նա­խա­ձեռ­նող լի­նեն պա­տե­րազ­մի հետևանք­նե­րի վե­րաց­ման և պե­տու­թյան ու յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի հե­տա­գա զար­գաց­ման ճա­նա­պար­հին՚,- նշել է Ար­տակ Բեգ­լա­րյա­նը։
Ան­մի­ջա­կան մթ­նո­լոր­տում ծա­վալ­ված զրույց­նե­րի ըն­թաց­քում պե­տա­կան նա­խա­րա­րը լսել է բնա­կիչ­նե­րի ա­ռա­ջարկ­նե­րը և պա­տաս­խա­նել նրանց հար­ցե­րին, ո­րոնք վե­րա­բե­րում էին Ար­ցա­խի անվ­տան­գա­յին ու ար­տա­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րին, սո­ցիալ-տն­տե­սա­կան ծրագ­րե­րին ու տվյալ գյու­ղե­րի հիմ­նախն­դիր­նե­րին։ Նա տե­ղում տվել է ո­րոշ հանձ­նա­րա­րա­կան­ներ՝ խոս­տա­նա­լով ու­շադ­րու­թյան ներ­քո պա­հել ներ­կա­յաց­ված հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման ըն­թաց­քը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին