Մարտակերտ- Ստեփանակերտ նոր ավտոճանապարհը կշահագործվի գալիք տարվանից
Մարտակերտ- Ստեփանակերտ կառուցվող նոր ավտոճանապարհը նախատեսված է շահագործման հանձնել 2022թ ամռանը: Այս մասին «Ազատ Արցախ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը :
,,Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ: Ներկայում հողային աշխատանքներ են ընթանում, ինչպես նաև ժայռային պայթեցման, ճանապարհների լայնացման, հարթեցման: Կառուցվում է 27 կիլոմետր ճանապարհ` 6 մետր լայնությամբ: Ընդհանուր ճանապարհն ասֆալտապատվելու է,,-մանրամասնեց Համբարձումյանը:
Նրա տեղեկատվությամբ՝ Մարտակերտ-Ստեփանակերտ նոր ճանապարհը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆիանասավորումամբ: Աշխատանքներն իրականացնում են «Վերածնունդ», «Քարավան» և «Ճանշին» շինարարական կազմակերպությունները: