Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Իրականացված շինարարության ցուցանիշն աճել է ավելի քան 5 տոկոսով

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում իրականացվել են 25 միլիարդ 176,6 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ. ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 5,9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունից մանրամասնելով, որ շինարարության 44,8 տոկոսը իրականացվել է պետական բյուջեի հաշվին, 36,8 տոկոսը՝ մարդասիրական օգնության միջոցների:

Ծառայության հաղորդմամբ՝ ընթացիկ տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում թողարկվել է 42 մլրդ 356,5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 51,1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է` հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 52,2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 23,8 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի` 23,3 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 0,7 տոկոս:
Հանրապետությունում 2021թ. հունվար- հունիսին իրացվել է 3378,6 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 13 920,4 տոննա կաթ, 9 մլն 802,2 հազ. հատ ձու:
ԱԱ