Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԹԱԳԱՎԱՐԱԿԻ ՆՈՐ ԲՌՆԿՈՒՄԻՑ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 92-ից մինչև 225 դեպք։ Հու­լի­սի 23-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է COVID-19-ի` 221 և ընդ­հա­նուր` 228 382 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 218 796, մա­հա­ցել` 4579 մարդ: Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում COVID-19-ից փաս­տա­ցի բու­ժում է ստա­նում 3894 հի­վանդ: Ընդ­հա­նուր առ­մամբ վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 1 293 032 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 5653 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 120 հի­վանդ, մա­հա­ցել 4 մարդ:

Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 2-5 նոր դեպք։ Իսկ հու­լի­սի 22-ին կա­տար­ված 33 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում կո­րո­նա­վի­րու­սա­յին դեպք չի գրանց­վել։ Ներ­կա­յումս COVID-19-ից ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 10 վա­րա­կա­կիր, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով հի­վանդ­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 10000 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի՝ 952 դեպք։ Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ Ար­ցա­խում կա­տար­վել է 27 952 թես­տա­վո­րում. հաս­տատ­վել՝ կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 2935 դեպք:
Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը։ ՀՀ-ում և ԱՀ-ում պատ­վաս­տում­ներն ի­րա­կա­նաց­վում են անվ­ճար՝ 18 և բարձր տա­րի­քի ան­ձանց շր­ջա­նում` ըստ դի­մե­լիու­թյան և կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քի։ Ար­ցա­խում COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րի մեկ­նար­կից ի վեր հու­լի­սի 18-ի դրու­թյամբ կա­տար­վել է 131080 պատ­վաս­տում, ո­րից ա­ռա­ջին դե­ղա­չա­փը նե­րարկ­վել է 94560, երկ­րոր­դը՝ 36520 հո­գու։ Ար­ցա­խում COVID-19 վա­րա­կի դեմ կան­խար­գե­լիչ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել է ապ­րի­լի 19-ից։ ՌԴ-ից ստաց­ված ռու­սա­կան ՙSputnik-V՚ պատ­վաս­տա­նյու­թի ա­ռա­ջին դե­ղա­չա­փի նե­րար­կու­մից 21 օր հե­տո քա­ղա­քա­ցին պետք է պատ­վաստ­վի երկ­րորդ դե­ղա­չա­փով։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Օ­ֆե­լյա Գրի­գո­րյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ հու­լի­սի 22-ի դրու­թյամբ Ար­ցա­խում COVID-19-ի դեմ ՙSputnik-V՚ պատ­վաս­տա­նյու­թի ա­ռա­ջին դե­ղա­չա­փով պատ­վաստ­վել է 600, երկ­րոր­դով՝ 470 քա­ղա­քա­ցի։ Մեր զրու­ցակ­ցը հոր­դո­րեց բնակ­չու­թյա­նը ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վել պատ­վաստ­ման գոր­ծըն­թա­ցին, որ­պես­զի ձեռք բեր­վի կո­լեկ­տիվ ի­մու­նի­տետ, որ կո­րո­նա­վի­րու­սը կան­խար­գել­վի, քա­նի որ COVID-19 վա­րա­կը օ­դա­կա­թի­լա­յին է և վա­րակ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը շատ մեծ։ Մաս­նա­գետ­ներն այս աշ­նա­նը կան­խա­տե­սում են COVID-19 վա­րա­կի նոր ա­լիք և ՌԴ-ում ու եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում թա­գա­վա­րա­կի դեպ­քերն ար­դեն իսկ ա­ճում են, ուս­տի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­ներն էլ ա­վե­լի պետք է հա­մա­կարգ­վեն։ Օ. Գրի­գո­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ թա­գա­վա­րա­կի նոր բռն­կու­մից պաշտ­պան­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է պատ­վաստ­վել, հատ­կա­պես ա­մա­ռա­յին այս շր­ջա­նում ՀՀ և ԱՀ են սկ­սել այ­ցե­լել զբո­սաշր­ջիկ­ներ և ոչ-ոք ե­րաշ­խա­վոր­ված չէ, որ զերծ կմ­նա վա­րակ­վե­լուց։ Իսկ այն հար­ցին, թե հնա­րա­վոր է պատ­վաստ­ված անձն այ­նուա­մե­նայ­նիվ վա­րակ­վի COVID-19-ով, մեր զրու­ցա­կի­ցը պա­տաս­խա­նեց, որ կա­րող է, սա­կայն կո­րո­նա­հի­վան­դու­թյան թեթև ըն­թաց­քով։
COVID-19-ի դեմ պատ­վաստ­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է դի­մեն վե­րոն­շյալ բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ։ Պատ­վաստ­վող­նե­րի վե­րա­բե­րյալ նա­խօ­րոք հայտ է ներ­կա­յաց­վում և պատ­վաստ­ման օ­րը հա­մա­պա­տաս­խան բուժ­հաս­տա­տու­թյու­նը Հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գե­նա­յի կենտ­րո­նից ստա­նում է պատ­վաս­տա­նյու­թը, ո­րը պահ­պան­վում է նա­խա­տես­ված սառ­նա­րան­նե­րում, սահ­ման­ված ջեր­մա­յին պայ­ման­նե­րում՝ -18 աս­տի­ճա­նում։ Հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րե­նը հա­վաս­տիաց­րեց, որ մինչ այժմ պատ­վաստ­ված ան­ձանց շր­ջա­նում հետ­նե­րար­կու­մա­յին բար­դու­թյուն­ներ չեն ե­ղել։ Որ­պես կա­նոն պատ­վաստ­վող­ներն ու­նե­ցել են գլ­խա­ցավ, ջեր­մու­թյան թեթևա­կի բարձ­րա­ցում, ո­րո­շա­կի ցավ` նե­րարկ­ված հատ­վա­ծում։
Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը (ԱՀԿ) հոր­դո­րում է չհե­տաձ­գել COVID-19-ի դեմ պատ­վաստ­ման գոր­ծըն­թա­ցը, քա­նի որ հա­մա­վա­րա­կի հեր­թա­կան բռնկ­ման ժա­մա­նակ հնա­րա­վոր է չհասց­նեն ստա­նալ պատ­վաս­տա­նյու­թի բո­լոր դե­ղա­չա­փե­րը: Աշ­խար­հով մեկ ա­րագ տա­րած­ման մի­տում ու­նի նաև կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան ՙԴել­տա՚ շտա­մը, ո­րի վա­րա­կե­լիու­թյու­նը բարձր է: COVID-19-ի այս շտամն ար­դեն իսկ շր­ջա­նառ­վում է մի շարք եր­կր­նե­րում, ին­չը մտա­հո­գու­թյան ա­ռիթ է։ ԱՀԿ-ն տե­ղե­կաց­նում է, որ ՙԴել­տա՚ շտա­մով վա­րակ­ման դեպ­քեր գրանց­վել են ար­դեն իսկ 96 երկ­րում: Այն ա­վե­լի ա­րագ է տա­րած­վում, քան նույ­նիսկ ՙԱլ­ֆա՚ շտա­մը, ո­րը հայտ­նա­բեր­վել էր դեռևս 2020թ. դեկ­տեմ­բե­րին: Մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ COVID-19-ի դեմ առ­կա պատ­վաս­տա­նյու­թե­րը ո­րո­շա­կի պաշտ­պա­նու­թյուն են ստեղ­ծում վի­րու­սի նոր տե­սակ­նե­րից, քա­նի որ դրանք ձևա­վո­րում են ի­մու­նա­յին պաշտ­պա­նու­թյուն` նե­րա­ռե­լով մի շարք հա­կա­մար­մին­ներ և բջիջ­ներ: Օ. Գրի­գո­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ թա­գա­վա­րա­կի նոր շտա­մով վա­րակ­ման դեպ­քեր ՀՀ-ում և ԱՀ-ում չեն ար­ձա­նագր­վել։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խում COVID-19-ով ար­դեն վա­րակ­ված քա­ղա­քա­ցի­նե­րի շր­ջա­նում երկ­րորդ ան­գամ վա­րակ­վե­լու վի­ճա­կագ­րու­թյա­նը, մեր զրու­ցա­կի­ցը տե­ղե­կաց­րեց, որ նման դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ հու­նիս ամս­վա ըն­թաց­քում գրանց­վել է COVID-19-ի՝ 46, իսկ հու­լի­սի 23-ի դրու­թյամբ՝ 36 նոր դեպք։ Քա­նի որ ինչ­պես աշ­խար­հում, այն­պես էլ ՀՀ-ում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում կո­րո­նաթ­վե­րը սկ­սել են ա­ճել, Օ. Գրի­գո­րյա­նը հոր­դո­րեց հետևել կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րին և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րին՝ վա­րակ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նից ու վա­րա­կի տա­րա­ծու­մից հնա­րա­վո­րինս խու­սա­փե­լու հա­մար: