[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

 

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: «Ստեփանակերտ քաղաքում ՌԴ-ում ռազմածովային ուժերի կազմավորման 325-ամյակի տոնակատարության առթիվ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակին»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել Իսակովի անվան փողոցում տեղադրված կիսանդրու առջև, մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը:

Խորհրդային տարիներին Արցախում Ծովակալ Իսակովի անունով են կոչվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներից մեկը, Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների խորհտնտեսություններ։

Հովհաննես (Իվան) Իսակովը Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ էր, զինհրամանատար, գիտնական, գրող, Միության հերոս։