[ARM]     [RUS]     [ENG]

Մատաղիսում զոհվածների աճյունների և անհետ կորածների որոնումներ են իրականացվում

Ադրբեջանի հսկողության տակ անցած Մատաղիսի ուղղությամբ, այսօր՝ հուլիսի 27-ին, փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ որոնումների արդյունքի վերաբերյալ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը՝ վերջին տվյալներով 1615 է: