Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԴԱՀԿ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 3450 ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑԵԼ

 Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2021 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 3459 կատարողական վարույթ՝ նախկին 3580-ի հետ ընդհանուր առմամբ կազմելով 7039: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նշված կատարողական վարույթներից փաստացի կատարման հիմքով կարճվել են 1042-ը, ավարտվել` 1911-ը: Անավարտ կատարողական վարույթների մնացորդը կազմում է 4086: Բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված արժեքների ընդհանուր գումարը կազմել է 273.900.428 ՀՀ դրամ, այդ թվում՝ պետության օգտին` 21 577 430 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին 23 819 911 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին` 205 130 112,5 ՀՀ դրամ: