[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՆՑ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ՉԿԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Վարագա Սուրբ Խաչի տոնի կապակցությամբ, Ստեփանակերտի Աստվածամոր Հովանի մայր տաճարում մատուցված սուրբ Պատարագին ներկա էին ԱՀ բարձրագույն սպայակազմը՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանի գլխավորությամբ:

Հավատավոր ժողովրդին և ԶՈՒ հրամկազմին, մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներից չընկճվելու, հավատքով կրկին վեր հառնելու կոչով ՝ զորացնող և մխիթարող խոսք հղեց Մովսես վարդապետ Սարգսյանը:  ՛՛Առանց խաչելության հարություն չկա, առանց մեղքերի դիմաց հատուցման, չկա փրկություն: Պիտի կարողանանք, ապավինելով Աստծուն, ընթանանք ճիշտ ճանապարհով, որպեսզի մեր ազգն այլևս Գողգոթա և խաչելություն չճաշակի՛՛,- իր պատգամն այս խոսքով ավարտեց Հայր Սուրբը՛:

Հավարտ Պատարագի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ, Հայոց բանակի պահապան սրբությամբ՝ Աշոտ Երկաթի սուրբ Խաչով, օրհնեց պաշտպանության նախարարին, զինվորականներին և ժողովրդին: