[ARM]     [RUS]     [ENG]

Ասկերանի Խաչմաչում համայնքի ղեկավարի ընտրություն է

Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում հոկտեմբերի 10-ին ընթանում է համայնքի ղեկավարի ընտրություն։ <<Ազատ Արցախ>>-ի հաղորդմամբ՝ Խաչմաչի թիվ 2/1 ընտրական տեղամասում ըստ ընտրացուցակի գրանցված է 143 ընտրող։ Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերոբ Մնացականյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամը 12.00-ի դրությամբ մասնակցել է ավելի քան 30 ընտրող: <<Ընտրությունն ընթանում է օրենքով սահմանված կարգով։ Խախտումներ չեն արձանագրվել>>,-նշեց հանձնաժողովի նախագահը։