[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻՄ ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների ավելի քան 15 տոկոսը

 

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 112 ընտրող կամ ընտրողների 15.1 տոկոսը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Մասնակիցների թիվը ըստ ընտրական տեղամասերի՝ հետևյալն է. Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի 143 ընտրողներից 30-ը կամ 21 տոկոսը, Ծաղկաշատի 102 ընտրողներից 24-ը կամ 23.5 տոկոսը, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի 98 ընտրողներից 18-ը կամ 18.4 տոկոսը, Մարտունու շրջանի Հերհեր համայնքի 399 ընտրողներից 40-ը կամ 10 տոկոսը: