[ARM]     [RUS]     [ENG]

Ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է

Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը, և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Այս մասին հայտնեցին ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության ավարտից հետո Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 տոկոսը։ Մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում 143 ընտրողից 100 կամ 69.4 տոկոս, Ծաղկաշատում 102 ընտրողից 68 կամ 66.7 տոկոս, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում 98 ընտրողից 69 կամ 70.4 տոկոս, Մարտունու շրջանի Հերհեր համայնքում 399 ընտրողից 203 կամ 50.9 տոկոս։ ԿԸՀ-ից հիշեցնում են, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: