Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԴԻՏԱՐԿՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում և Արցախում նույնպես COVID-19 վարակի պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Թագավարակի նորանոր դեպքերին զուգահեռ, շարունակում են ավելանալ նաև COVID-19-ի հետևանքով մահվան թվերը։

Վերջին շաբաթվա տվյալներով՝ նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում միջինում օրական գրանցվել է կորոնավիրուսի 378-ից մինչև 1251 նոր դեպք։ Վարակի դեպքերն անցած շաբաթվա համեմատ փոքր-ինչ նվազել են։ Նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ի՝ 799 և ընդհանուր 332 713 դեպք։ Վարակից ապաքինվել է 301 856, մահացել՝ 7212 մարդ: Ներկայումս Հայաստանում COVID-19-ից փաստացի բուժում է ստանում 22 243 հիվանդ: Ընդհանուր առմամբ՝ վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 2 289 360 թեստավորում: Վերջին օրվա տվյալներով՝ իրականացվել է 8148 թեստավորում, ապաքինվել է 1903 հիվանդ, մահացել՝ 29 մարդ: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում միջինում օրական գրանցվել է մահվան 29-52 դեպք։ Եթե թագավարակի թվերը ՀՀ-ում փոքր-ինչ նվազել են, ապա, ցավոք, մահվան դեպքերը դեռևս մեծ թիվ են կազմում։ Միայն նոյեմբերի13-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավարակից մահացել է 275 մարդ։ Worldometers.info կայքէջի տվյալներով ՝ աշխարհում կորոնավարակի հետևանքով մահացել է 5 միլիոն 148 հազար 100 մարդ։
Համաճարակաբանական վիճակը շարունակում է մնալ լարված։
Արցախում վերոնշյալ շաբաթվա ընթացքում միջինում օրական գրանցվել է COVID-19-ի 33-91 նոր դեպք։ Անցած շաբաթվա տվյալների համեմատ վարակի դեպքերը համեմատաբար նվազել են, սակայն COVID-19-ի հետևանքով մահվան թվերը մտահոգիչ են։ Նոյեմբերի 18-ին կատարված 209 թեստավորման արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 63 նոր դեպք։ Ներկայումս Արցախում ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր. 49 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 24-ինն էլ՝ ծայրահեղ ծանր, իսկ թեթև ախտանշաններով վարակակիրներն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արձանագրվել է մահվան 3 դեպք. թագավարակի հետևանքով մահացած 74 տարեկան տղամարդու մոտ ախտորոշվել էր երիկամների սուր անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն, 73 տարեկան մյուս տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով՝ սուր շնչական և պոլիօրգան անբավարարություն ախտորոշմամբ, իսկ 92-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 90% ախտահարում, սեպտիկ շոկ: Եթե միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում Արցախում թագավարակի հետևանքով մահացել է 11 մարդ, ապա արդեն նոյեմբերի 1-18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 31 դեպք։ Վերջին շաբաթվա ընթացքում վարակի հետևանքով Արցախում գրանցվել է մահվան 15 դեպք։ Թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։ 2021թ. ընթացքում Արցախում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 20 999 հետազոտություն, որի արդյունքում արձանագրվել է COVID-19-ի 3402 դեպք։
ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների պատասխանատուները կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար կրկին հորդորում են կարևորել հակահամաճարակային միջոցառումները՝ հետևել հիգիենայի տարրական կանոններին, պարբերաբար ախտահանել ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքի ախտահանիչով, հաճախակի օդափոխել փակ տարածքները, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել մարդկային կուտակումներից փակ տարածքներում։ Մասնագետները կարևորում են վարակի դեմ պատվաստվելը, ինչի շնորհիվ հիվանդացության ու վարակի հետևանքով մահվան դեպքերը նվազում կամ բացակայում են։ Նրանք հոդորում են չհետաձգել COVID-19-ի դեմ պատվաստումները, որոնք շարունակվում են իրականացվել ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, ՙԱրևիկ՚ և շրջանային բուժմիավորումներում։ Պատվաստվելու համար նախապես պետք է զանգահարել համապատասխան բուժհաստատություն և գրանցվել։ ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, այսինքն` ապրիլից մինչև հիմա Արցախում պատվաստվել է ավելի քան 2600 քաղաքացի, ընդ որում, վերջին երկու շաբաթվա ընթացքում պատվաստվել է ավելի շատ մարդ, քան ապրիլից մինչև նոյեմբեր։ Ի դեպ, աշխարհում պատվաստվել է շուրջ 7 մլրդ 250 մլն մարդ կամ ողջ բնակչության 40%-ը, իսկ ՀՀ-ում պատվաստվել է ավելի քան 1 մլն քաղաքացի։
ԱՀ բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ժամանակացույցով՝ 24-ժամյա ռեժիմով։ Մասնագետները կոչ են անում վարակի դեմ պայքարել համատեղ ուժերով, լինել զգոն, պահպանել հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր կանոնները, իսկ թեթև ախտանշաններով վարակակիրները, ովքեր ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում, խստորեն պահպանեն մեկուսացման կանոնները, որպեսզի չնպաստեն վարակի տարածմանը։