[ARM]     [RUS]     [ENG]

Նորագյուղում ավարտին է մոտենում թեթև կոնստրուկցիաներով հավաքվող տների կառուցումը

 
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում ավարտին են մոտենում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի հերթական 2 բնակելի տների կառուցման աշխատանքները։ Առանձնատներից մեկը 3 սենյականոց է, իսկ մյուսը՝ 4։ Այժմ իրականացվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ դրանք թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանձնատներ են, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են շուրջ 1 ամսում։ Առանձնատների պատերը պանելային են՝ 100մմ հաստությամբ։ Պանելները հավաքվում են մետաղական կոնստրուկցիաների վրա։ Տանիքն երկշերտ մեկուսացված է, ինչն ապահովում է կայուն ջերմամեկուսացում։ Նախագծի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն՝ <<Տարմա>> ՍՊ ընկերությունն է։ Առանձնատները շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։
 
ԱՀ քաղաքաշինության նախարարություն