[ARM]     [RUS]     [ENG]

Մի շարք համայնքներում COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ են նախատեսվում

 

 Արցախի Հանրապետությանառողջապահության նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ հանրապետության համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ հունվարի 15-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ Խնձրիստան-10:00-12:00 Հիլիս- 12:30-13:30 Խաչեն-14:30-15:30 Ծաղկաշատ-16:00-17:00 Հունվարի 16-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ Պատարա-10:00-13:00 Խանցք- 14:00-15:00 Խաչեն-15:30-17:00 Գերատեսչունից նշված համայնքների բնակիչներին իրազեկում և հորդորում են ցուցաբերել ակտիվություն և պատվաստման համար նշված ժամերին ներկայանալ շարժական կայաններ՝ անձնագրով: