Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՕՄԻԿՐՈՆ»-Ը ՍՐԸՆԹԱՑ ԳՐՈՀՈՒՄ Է

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Մասնագետների կարծիքով՝ վարակի թվերը դեռ կաճեն

COVID-19 վարակով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Թագավարակի նորանոր դեպքերն ամեն օր ՀՀ-ում և արդեն նաև ԱՀ-ում աճում են։ Մասնագետները կանխատեսում են, որ վարակի թվերը դեռ կշարունակեն աճել։
Փետրվարի 2-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ի՝ 3956 նոր դեպք։ Փետրվարի 1-ին կատարված 142 թեստավորման արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 38 նոր դեպք։ Ներկայումս Արցախում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր.16 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 3-ինն էլ՝ ծայրահեղ ծանր, իսկ թեթև ախտանշաններով վարակակիրներն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։
ԱՀ առողջապահության նախարարությունը շարունակում է կիրառել հնարավոր բոլոր միջոցները թագավարակի դեմ պայքարելու համար։ Մասնագետները կրկին կոչ են անում բնակչությանն օր առաջ պատվաստվել, որովհետև վարակի կանխարգելման արդյունավետ միջոցը նրանք համարում են զանգվածային պատվաստումները: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են իրականացվել ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում, «Արևիկ» և Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Այս տարվանից պատվաստումներ են կազմակերպվում նաև գյուղական համայնքներում՝ շրջանային բուժմիավորումների մասնագետների ներգրավմամբ, ինչի մասին նախօրոք տեղեկացվում են համայնքների բնակիչները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «Օմիկրոն» շտամի դեպքում առկա պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից ու չպատվաստված անձինք ավելի խոցելի են դառնում։
Տարածվածության առումով ներկայումս աշխարհում գերակշռում են «Դելտա» և «Օմիկրոն» շտամներով վարակները, ընդ որում` վերջինս պարզապես սրընթաց գրոհում է։