Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Ստեփանակերտ քաղաքում   բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 2020-2021թթ. առուվաճառքի /պայմանագրային/  գների և առաջարկվող գների վերլուծության համաձայն՝ 2021 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքը՝ 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով նախորդ տարվա համեմատ նվազել է: Ինչպես  նշված է Արցախի Հանրապետության կադաստրի  և պետական գույքի կառավարման կոմիտեի հաղորդագրության մեջ, մասնավորապես առաջնային շուկայում  2021 թվականին այդ արժեքը  կազմել է 350,3 հազար ՀՀ դրամ, նախորդ տարվա  380,4 հազ. դրամ, իսկ երկրորդային շուկայում՝   247,8 հազ. դրամ, 2020-ի  264,4 հազ. դրամի փոխարեն (առաջնային շուկայում նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով, երկրորդային շուկայում՝ 6,3 տոկոսով): 

Ստեփանակերտում անհատական բնակելի տների /կառուցված մինչև 1980թ./ շինության 1ք.մ. մակերեսի շուկայական  միջին արժեքը 2021թ․ նախորդ տարվա համեմատ նվազել է  5,7 տոկոսով, իսկ 1980 թվականից հետո կառուցված շինության 1ք.մ. մակերեսի շուկայական միջին արժեքը՝ 4,7 տոկոսով:

Կադաստրի և պետական  գույքի կառավարման կոմիտեի հաղորդմամբ՝  հանրապետությունում  2021 թվականին իրականացվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների  193 և  անհատական բնակելի տների  260 առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում։

 Ցուցանիշները  2020 թվականի համեմատ նվազել են համապատասխանաբար 14,8  և 32 տոկոսով: