Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են տարհանման մասին

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են զանգվածային տարհանման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է ՌԴ ղեկավարության հետ Ռոստովի մարզում քաղաքացիներին տեղավորելու պայմանավորվածության մասին:

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ռոստովի մարզում պատրաստ են մեր քաղաքացիների ընդունելության եւ տեղավորման վայրերը։ Տարհանված քաղաքացիները կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով։ Անցակետերում արագ անցնելու համար ստեղծված են բոլոր պայմանները»,- տեսաուղերձում հայտարարել է Պուշլինը:

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն իր հերթին նույնպես բնակիչներին կոչ է արել մեկնել ՌԴ:

«Խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու նպատակով կոչ եմ անում հանրապետության բնակիչներին, որոնք չունեն զորահավաքային հանձնարարականներ, ինչպես նաև ներգրավված չեն սոցիալական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների կենսապահովման մեջ, ամենակարճ ժամանակում մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք», - ասել է Պասեչնիկը:

Անդրադառնալով տարհանման մասին հայտարարություններին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություններ չունի այն մասին, թե այս պահին ինչ է կատարվում ինքնահռչակ հանրապետություններում:

Նա ընդգծել է, որ տեղեկատվություն չունի, թե արդյոք դա համաձայնեցված է ռուսական կողմի հետ:

«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ», - ասել է նա:

Բացի այդ, Պեսկովը անպատասխան է թողել այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ընդունել տարհանվածներին:

«Ես չգիտեմ, թե ում հետ են եղել շփումներ, ես ոչ մի տեղեկություն չունեմ»,- ասել է նա: