Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵԿ-ն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները

 

Այսուհետ հարկ վճարողները օnline ռեժիմով կարող են տեղեկանալ դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունների մասին: ԱՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու բյուրոկրատական խոչընդոտների վերացումն է: Այս առումով իրականացվող աշխատանքներում հատկապես կարևորվում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունների ավելացումը: Էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման նպատակով կոմիտեն մշտապես հաշվի է առնում հարկ վճարողների կողմից ներկայացված առաջարկները։ Հերթական քայլը ևս ուղղված է հարկ վճարող-հարկային մարմին շփումների նվազեցմանը. այսուհետ հարկ վճարողները օnline ռեժիմով կարող են տեղեկանալ դրոշմանիշային վճարների գծով պարտավորություններին: Մասնավորապես, կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը համալրվել է նոր՝ «Հարկային պարտավորություններ» բաժնով, որը հարկ վճարողներին հնարավորություն է տալիս ցանկացած ամսաթվի դրությամբ դիտել դրոշմանիշային վճարների գծով առկա պարտավորությունները: Կոմիտեն հետևողական է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման հարցում, և առաջիկայում կներկայացվեն այս ուղղությամբ կյանքի կոչվող նոր ծրագրերը:

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե