Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Պետեկամուտների ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 630 միլիոն դրամով

 

Նախնական տվյալներով 2022 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ 934.2 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 4 մլրդ 300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 14.7 տոկոսով կամ 634.2 մլն դրամով: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 74.9 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 2,112.9 մլն դրամ: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 3,632.4 մլն դրամը կամ 73.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին փետրվար ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ շուրջ 21 մլն դրամ գումարի չափով: Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե: