Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՍ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ

 Մարտունու շրջանի Սոս համայնքը 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել է 5 զոհ, 12 վիրավոր: Գյուղում հուշարձան կկանգնեցնեն՝ նվիրված պատերազմում անմահացած տղաների հիշատակին: Մեզ հետ զրույցում Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը տեղեկացրեց, որ հուշարձանի հիմքի կառուցումն ավարտվել է, մնացած աշխատանքներն ընթացքում են: «Հանգանակությունը կատարվել է համագյուղացիների ուժերով: Մարտունու շրջվարչակազմը հուշարձանի հիմքը կառուցելու համար տրամադրել է շինանյութ, գյուղում հայտարարել ենք դրամահավաք: Եթե գումարը չհերիքի՝ կփորձենք հովանավորների միջոցով լրացնել»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ