[ARM]     [RUS]     [ENG]

Պետբյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են 12.9 տոկոսով

 

Արցախի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում գերակատարվել են ավելի քան 1 մլրդ 416 մլն դրամով: Նախնական տվյալներով 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 12,416.5 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 11,000 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 12.9 տոկոսով կամ 1,416.5 մլն դրամով: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 51.1 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 4,196.5 մլն դրամ: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9,548.4 մլն դրամը կամ 76.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին ապրիլ ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ՝ 19 մլն դրամ գումարի չափով: 

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե