[ARM]     [RUS]     [ENG]

Մայիսի 12-ը՝ Բուժքույրերի միջազգային օր

 
 
Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհիներից մեկի՝ Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի /1853-1856թթ./ժամանակ աշխարհում առաջին անգամ կազմակերպել է գթության քույրերի ծառայությունը։ Հենց պատերազմի տարիներին ձևավորվեց կայուն պատկերացում բուժքրոջ աշխատանքի վերաբերյալ, ըստ որի՝ նա է վիրավորներին դուրս բերում մարտադաշտից կամ կանգնում վիրահատական սեղանի մոտ։ Չնայած իրականում տոնն արդեն ավելի քան հարյուր հիսուն տարեկան է, սակայն միայն 1974 թվականի հունվարին էր, որ պաշտոնական որոշում կայացվեց Բուժքույրերի օրը նշել մայիսի 12-ին: Բուժքույրերի օրը նշվում է այն բանից հետո, երբ գթասրտության քույրերը միավորվեցին պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունում՝ Բուժքույրերի միջազգային խորհրդում (ICN), որը որոշել է մասնագիտական այս տոնը նշել Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը: