[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի թեմի առաջնորդը Զալցբուրգում մասնակցել է «Մշակույթը կոնֆլիկտում. Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում» միջոցառմանը

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մայիսի 11-ին մասնակցել է Զալցբուրգի /Գերմանիա/ համալսարանում կայացած «Մշակույթը կոնֆլիկտում. Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում» մշակութային միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում քննարկվել են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցեր։ Արցախի թեմի առաջնորդը հանդես եկավ ելույթով, որով ներկայացրեց արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ մնացած բազմաթիվ վանքերի, եկեղեցիների, հուշարձանների վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով վերջիններիս ճակատագրի վտանգված լինելու մասին։ Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

ՀԱԵ Արցախի թեմի պաշտոնական կայք