[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հորդորում է

 
ԱՀ տարածքում բնակապահովման ծրագրից օգտվելու նպատակով հերթերի ձևավորման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 44-օրյա պատերազմից տուժած մեր հայրենակիցներին հորդորում ենք սեղմ ժամկետում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ կամ համապատասխան շրջանի վարչակազմ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
✔️ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.
✔️անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
✔️ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
✔️ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).
✔️տեղեկանք ընտանիքի կազմի մասին.
✔️տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.
✔️բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետևանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը.
✔️ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.
✔️ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
✔️ընտանիքի յուրաքանչյուր անդամին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը.
✔️անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել 047 922090 հեռախոսահամարին։