[ARM]     [RUS]     [ENG]

Ջրամատակարարման և դպրոցի վերակառուցման ծրագրեր Չլդրանում

 

Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է ջրամատակարարման և դպրոցի վերակառուցման ծրագրեր: «Չլդրանի միջնակարգ դպրոցի աշակերտները սիրով են հաճախում դպրոց, դասապրոցեսն ընթանում է արդեն իսկ վերակառուցված և վերանորոգված դասասենյակներում: Հիմնադրամն այժմ իրականացնում է դպրոցի հավելյալ մասնաշենքի կառուցման աշխատանքները՝ նախատեսված դասասենյակների, սանհանգույցների, բուժկետի և միջոցառումների սրահի համար»,-մանրամասնել են Հիմնադրամից: