Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

Աշխատանքային այցով Հարավային Ամերիկա է մեկնում Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

Ինպես տեղեկացրեց Ա. Սիմոնյանը, այցը կմեկնարկի Բրազիլիայից՝ Հայ Առաքելական Եկեղեցու Բրազիլիայի Հայոց թեմի (Armenian Diocese of Brazil - Igreja Apostólica Armênia - Պրազիլի Հայոց Թեմ) Առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի և Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանի հրավերով։

«Առաջիկա օրերին հագեցած հանդիպումներ եմ ունենալու Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի հայ համայնքների, թեմական առաջնորդների և կառույցների հետ:

Իսկ վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 19:30-ին Բրազիլիայի Առաջնորդարանի դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ Սան Պաուլո քաղաքի հայ համայնքի հետ»,- ասաց ԱՀ Նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ առաջիկա օրերին հընթացս կպատմի հեռավոր հայ համայնքների կյանքի, առօրյայի և այդ հանդիպումների ժամանակ ծավալված քննարկումների մասին:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ