Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականի հանդիպումները արգենտինահայ համայնքի հետ

 

Շարունակվում են պաշտոնական այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հանդիպումները Արգենտինայի հայ համայնքի հետ։ Ինչպես հայտնեց Ա․ Սիմոնյանը՝ Բուենոս Այրեսում գործող 7 հայկական կրթական հաստատություններից նա հասցրել է այցելել 4 վարժարաններ՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ, Մարի Մանուկյան, Խրիմյան, Վինսեթե Լոպեսի կրթական հատատություններ: «Այս վարժարաններում համատեղ ուսանում են արգենտինացի ու հայ աշակերտներ՝ օրական պարտադիր մի քանի ժամ սովորելով հայոց լեզու ու պատմություն, մշակույթ, երգ ու պար: Առիթ ունեցա շփվելու հայ աշակերտության հետ, ծածանել Արցախի Հանրապետության դրոշը՝ հրավիրելով նրանց հայրենիք՝ Հայաստան ու Արցախ: Ուրախությամբ նկատեցի, որ բոլոր դպրոցներում, Բուենոս Այրեսում գործող բոլոր հայկական կառույցների, կուսակցությունների, միությունների Առաջնորդարանի շենքերի դիմաց Արգենտինիայի և Հայաստանի դրոշների կողքին ծածանվում է նաև Արցախի դրոշը»,-նշել է Նախագահի խորհրդականը։ Արգենտինահայ համայնքի հետ հանդիպում է տեղի ունեցել Հայ Կենտրոնի Սիրանույշ սրահում՝ «Արցախն ապրում է» խորագրով: Հանդիպման վերջում Ա․ Սիմոնյանը ներկայացրել է ԱՀ Պետական նախարարի հրամանը՝ արգենտինահայ ազգային բարերար Էդուարդո Էռնեկյանին հուշամեդալով պարգևատրելու մասին։ «Ընթերցեցի ԱՀ Նախագահ Ա. Հարությունյանի պաշտոնական նամակներն՝ ուղղված Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանին և թեմի թեմական խորհրդի ատենապետ Վարդի Մանուկյանին: Արգենտինահայ համայնքի հետ հանդիպումը կայացավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Տեղի ունեցավ հարցուպատասխան»,-հավելել է Նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականը: Նրա հաղորդմամբ՝ ավելի վաղ Բուենոս Այրեսում այցելել է Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդանիստ Սբ Գր. Լուսավորիչ եկեղեցի և հանդիպում ունեցել թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի, հոգևորական դասի, թեմական խորհրդի ատենապետ Վարդի Մանուկյանի և թեմական խորհրդի հետ: «Հաջորդ կանգառս Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունն էր, որտեղ ջերմ ընդունելության արժանացա Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից: Դեսպանի հետ քննարկեցինք Արցախում տիրող վիճակը, առկա ծրագրերը, Արգենտինայի հայ համայնքի հետ համագործակցության նոր ուղիները»,-մանրամասնել է Ա․ Սիմոնյանը՝ հավելելով, որ այնուհետև աշխատանքային հանդիպում է ունեցել Արգենտինայի հայկական կառույցների հաստատության-IARA հետ: Այս կառույցում ներկայացուցչական կարգով մասնակցում են Հայ Առաքելական Եկեղեցին, բոլոր հայկական կուսակցությունները, միությունները ու կազմակերպությունները:

ԱԱ