Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 

Այսօր՝ հունիսի 17-ին, աշխատանքային այցով Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ: Ստեփանակերտի մուտքի մոտ նրանց դիմավորեց քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ տեղակալների ու աշխատակազմի ղեկավարի հետ: Երկու պատվիրակությունները ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի Հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին: Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքային այցով առաջին անգամ է Արցախում:

«Արցախում ենք մշակութային, մարզական, տնտեսական հարաբերություններ, ինչպես նաև բոլոր հնարավոր ոլորտներում փոխշահավետ կապեր հաստատելու և հիմնելու համար»,- ասաց Կապանի քաղաքապետը՝ կարևորելով հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի ու Սյունիքի միջև կապերի ստեղծումը:

«Տարբեր ժամանակահատվածներում ունեցել ենք գրեթե նույն կարգավիճակը, անցել ենք նույն ծանր պատմության ուղիներով, միշտ եղել ենք միասնական: Հիմա էլ պետք է միասնական լինենք, որը պետք է ձևավորվի թե' միջանձնային հարաբերություններով, թե' համագործակցության շրջանակներում»,- նշեց Գևորգ Փարսյանը՝ հավելելով, որ աշխատանքային այցին կհաջորդեն գործնական փոխհարաբերություններն ու փոխայցերը:

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ