Ստեփանակերտ-Երևան անվճար երթուղուց կօգտվեն միայն որոշակի սոցիալական խմբեր

 

Հաշվի առնելով Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով միջպետական երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը, տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հուլիսի 7-ից ուղևորափոխադրումները կկազմակերպվեն միայն պատերազմում զոհվածների ընտանիքներիի անդամների (այսինքն՝ ծնող, երեխա, ամուսին, քույր, եղբայր), հաշմանդամների, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնող (մեկ ուղեկցողի հետ) և տեղահանվածների համար շաբաթվա՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, ժամը 13:30-ին Ստեփանակերտի մարզադաշտի ներքևի հարակից կանգառից: Հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 047 94-84-35 հեռախոսահամարին, շաբաթվա՝ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը 9:00-13:00 և 14:00-18:00 ժամերին։

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն