ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ժամը 15:00-ի սահմաններում կգործարկվի օդային տագնապի ուսումնական ազդանշան Այսօր ժամը 15:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում, կգործարկվի օդային տագնապի ազդանշան: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից: «Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն