Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

COVID-19-Ի ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐԸ ՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՃԵԼ

 

Արցախում և Հայաստանում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն սկսել են աճել: Հայաստանում հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 910 դեպք և ցավոք, հիվանդության հետևանքով մահացել է 8 մարդ: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում ներկայումսէ Covid-19 -ից բուժվում է 1684 մարդ: Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ եթե 2022թ. օգոստոս ամսվա ընթացքում կատարված 1315 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավարակի 280 դեպք, ապա սեպտեմբեր ամսին կատարվել է 2022 թեստավորում և հաստատվել է Covid-19-ի 602 նոր դեպք։ Ընդ որում, միայն սեպտեմբերի 1-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում և հայտնաբերվել կորոնավիուսային վարակի 185 դրական դեպք, այսինքն համարյա ամեն շաբաթ գրանցվում է վարակի շուրջ 150-180 նոր դեպք։ Դիտարկման տվյալները փաստում են, որ Covid-19-ի վարակի դեպքերն անցած ամիսների համեմատ սկսել են նկատելորեն աճել։ Մասնագետների կանխատեսումներով՝ նշյալ թվերն աստիճանաբար կաճեն կապված աշնանային շրջանում սուր շնչառական այլ վարակների ակտիվությամբ։ Արցախում ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ՝ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 3993 դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պատասխանատուները հորդորում են լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները՝ վարակի բռնկումներից խուսափելու համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ ձեռքերը՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ։ Բարձր ջերմության, հազի, մկանացավի, գլխացավի, հոդացավի, հարբուխի ու գրիպանման այլ նշանների դեպքում պետք է մնալ տանը և պահպանել անկողնային ռեժիմ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, այլ դիմել բժշկի։ Հատկապես պետք է զգույշ լինեն տարեցները, քրոնիկ հիվանդություններով տառապողները, հղի կանայք և երեխաները, որ հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում դիմեն բժշկի, քանի որ հետգրիպային բարդություններ կարող են լինել գրիպի ցանկացած տեսակի ու ենթատեսակի դեպքում։ Պետք է նաև հագնվել եղանակին համապատասխան, սնվել լիարժեք, ընդունել սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով հարուստ սնունդ, մարզվել և քնել լիարժեք։

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ