Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանի կողմից մայրուղին փակելու հետևանքով անհնարին է և առողջական ծանր խնդիրներով մարդկանց տեղափոխումը ՀՀ-ից Արցախ.ԱՆ

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Այս մասին ասված է Արցախոի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդկանց Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների¬ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։