Items filtered by date: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին եւ պետական պարգեւ ու կոչումներ  շնորհել մի խումբ անձանց:

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԼՈՒԾԵԼ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Անցած շաբաթ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստում նախանշվեցին տարվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ ստեղծված այդ հանձնաժողովը պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ստեղծմանը, վերլուծի ծագած խնդիրները և առաջարկի լուծման տարբերակներ՝ սահմանափակ կարողություններով անձանց համար հասարակական կյանքում առավելագույնս ներգրավվածություն ապահովելու, սոցիալապես սատարելու, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության համար՝ դիմելու պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին։ 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԴԵՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՎՐԱ ՏԱՊԱՆԱՔԱՐ ԴՐՎԵՑ

 Ava.jpgԵվ դա արվեց նրանց առաջնորդ  Աբդուլլահ Օջալանի ձեռքով

Սիրիական ճգնաժամը վերստին ջրի երես հանեց քրդական հարցը։ Տարածաշրջանային հակամարտությունների համապատկերին, սակայն, քրդերի պայքարն իր տրամաբանական զարգացումը չունեցավ. եկավ հարցն օրակարգից հանելու ժամանակը։ Սկսվեցին Էրդողան- Օջալան բանակցությունները, ինչն, անտարակույս, տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցություն ունեցող մի խումբ պետությունների ձեռք բերած պայմանավորվածության արդյունք էր։

ԱրՊՀ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ՝ ՀԱՅ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄՏՔԻ ՍԽՐԱՆՔ

Picture_005_0.jpgԼրանում է ԼՂՀ մայր բուհի` Արցախի պետական համալսարանի պաշտոնական բացման 20-ամյակը: Հանրապետության գիտակրթական համակարգի առաջատար հաստատության անցած ուղին, որ սկիզբ է առել 1993թ. մայիսի 10-ին,  անշուշտ, հագեցած է  տարաբնույթ փորձություններով, դժվարություններով, խոչընդոտներով, մաքառումներով և, անկասկած, շոշափելի հաջողություններով ու ձեռքբերումներով: 

ՕՍՏՐՈՎՍԿԻՆ ՄԻԱՅՆ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻՆԸ ՉԷ...

altՄիջազգային գիտագործնական կոնֆերանս ՀՀ-ում և ԼՂՀ-ում
Ռուս մեծ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ծննդյան 190-ամյակին նվիրված՝ ՙԱ. Ն. Օստրովսկի. ռուսական և ազգային գրականություններ՚ թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որ մեկնարկել էր Երևանում, ապրիլի 13-ին իր շարունակությունն ու ավարտը գտավ  Արցախի պետական համալսարանում։ 

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՄԲ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔ

Երբ մենք խոսում ենք Արցախյան շարժման 25-ամյակի մասին, սովորաբար միանգամից պատկերացնում ենք բազմաքանակ ստորագրահավաքներ, հոծ բազմություն մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, հանրահավաքներ, հացադուլներ, գործադուլներ... Բայց երբ խորանում ենք ապրած այդ տարիների իմաստի մեջ, գիտակցում ենք, որ Շարժման սկզբից անցած 25 տարիները, առաջին հերթին, մի սերունդ է, որ ծնվել ու մեծացել է այդ գաղափարներով ներծծված ու  դաստիարակված: Սերունդ, որ ազատության տենչանքը զգում էր դեռ մոր արգանդում... 
Subscribe to this RSS feed