[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017

Նախագահ Սահակյանն անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ ԱԺ խմբակցությունների հետ

 

 

 

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքականխորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի <<Հայրենիք>>, <<Ժողովրդավարություն>>, <<Դաշնակցություն>>, <<Շարժում-88>> եւ <<Վերածնունդ>> խմբակցությունների հետ:

Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 23-ը

Հիմք ընդունելով "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին''  ԼՂՀ օրենքի  15-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ԼՂՀ կառավարությունը  սեպտեմբերի 11-ին որոշում է ընդունել  է 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային  օրը տեղափոխել 2017 թվականի  սեպտեմբերի 23-ը՝ շաբաթ օր:

Խորհրդարանում շարունակվում են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման շուրջ քննարկումները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին կազմակերպվել է քննարկում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱՀ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը և խորհրդարանականներ:

ԵՐԱԶԱՆՔԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՍՈՍԸ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ

2017-ի սեպտեմբերի 7-ը Սոսի պատմության մեջ տոնական երանգներով կմնա: Այդ օրը իրականություն դարձավ գյուղի՝ տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներից մեկը: Արցախի կառավարության եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ գյուղում դպրոցի նոր շենք է կառուցվել: 

ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԿԵՆՏՐՈՆ

Շուշիում  օրերս  տեղի  ունեցավ    բարերարներ   Սերգեյ  Սարգսյանի  և Մարատ  Հակոբջանյանի    միջոցներով    կառուցված   մանկապատանեկան ստեղծագործության  կենտրոնի  քառահարկ  շենքի  բացման  հանդիսավոր  արարողությունը։ 

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԱՆԿՈՐՈՒՍՏ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ

Մարտակերտում բերքահավաքի կազմակերպման գործընթացը և շրջանում գրանցված հրդեհների վիճակագրությունը մեզ հետ զրույցում ներկայացրեց Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի բնակչության, տարածքների պաշտպանության բաժանմունքի պետ մայոր Դավիթ ՋԱՎԱԴՅԱՆԸ։

Subscribe to this RSS feed