[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017

ԱՄՆ ՄԻՉԻԳԱՆ ՆԱՀԱՆԳԸ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախը ճանաչելու մասին թիվ 99 բանաձևը: Բանաձևի նախագիծը ներկայացվել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկի կողմից:

ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է հրաժարականի մասին դիմում:

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԹՐՈՄԲՈԶՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

 

 

 

ԱՀ առողջապահության նախարարության, Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության հետ համատեղ սեպտեմբերի 22-23-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվեց ՙԹրոմբոզների կանխարգելման ժամանակակից մոտեցումները՚ թեմայով գիտաժողով։

Հաղորդագրություն

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

ՙՍԻՐԿԱՊ ԱՐՄԵՆԻԱ՚-Ն ՀԱՐՈՒՍՏ ՏԵՍԱԿԱՆԻ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՙՍիրկապ  Արմենիա՚ ՓԲԸ-ն  Արցախում հիմնադրված,  գործունեության  լայն շրջանակ ընդգրկող կազմակերպություն է: Ընկերությունը Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի բազայի վրա (որն ունի 50 տարուց ավելի նախապատմություն) ստեղծվել է 2003 թվականին` որպես ՙԿարին՚ ՓԲԸ:

ԱՀ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ՙԱշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ՚ ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվել են արցախյան  գործատուների հիմնախնդիրների վերհանման, լուծումների առաջադրման հետազոտություն և  վերլուծություն։

ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ՀԱՍԱՎ ԲԵՐՁՈՐ

Քաշաթաղի շրջկենտրոնից մոտ 15-20 կմ հյուսիս-արևելք ընկած սարալանջերի աղբյուրներից ջուր է բերվելու` ապահովելու Բերձորի և նրա հարևան Քարեգահ ու Ներքին Սուս գյուղերի բնակչությանը:  Ս.թ. մարտի կեսերին արդեն որոշվել էր, թե որտեղ կառուցել ջրավազանը, որտեղով անցկացնել խողովակաշարը: 

ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին շրջանի հյուսիսային թևում՝ Շալուա գետի ավազանում, անցկացվեց շաբաթօրյակ, որին մասնակցեցին տարածքի գրեթե բոլոր համայնքների արական սեռի հասուն բնակիչները: 

Subscribe to this RSS feed