[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017

ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ` ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների հետ աշխատող մասնագետների համար (հոգեբաններ, հատուկ և սոցիալական մանկավարժներ) սեմինար-պարապմունքներ անցկացրեց Լիբանանի Սուրբ Խաչ Հարբոյան վարժարանի նույնպիսի կրթություն իրականացնող մասնագետների խումբը:

ԱՌԱՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ՝ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի՝ նոր պաշտոնում առաջին հանդիպումը լրագրողների հետ. ԱՀ պետնախարարը մամուլի ասուլիսում ներկայացրեց կառավարության անցած 10 տարիների գործունեության մասին որոշ տվյալներ, պատասխանեց  լրագրողների հարցերին։

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված յոթ հարցերից հինգը վերաբերում էր փոքր հէկերին, իսկ երկուսը` վարչական վարույթի շրջանակում պատասխանատվության միջոցի կիրառմանը:

ԵՐԵԿՈ, ՈՐ ՄԱՔՐՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԸ

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում օրերս կազմակերպված գրական երեկոն նվիրված էր հայ նորագույն գրականության մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 95-ամյակին:  Նրա ստեղծագործության մասին  լիտվացի մեծ բանաստեղծ Էդ. Մեժելայտիսը գրել է. ՙՊոեզիա, որ  մաքրում է արյունը՚:

Subscribe to this RSS feed