ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՀԵՏ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։

Կարևորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետերը կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից։ Անդրադառնալով համայնքային խնդիրներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. ՙԳյուղական բնակավայրերի գլխավոր խնդիրներից են անկանոն անասնապահությունը, չկարգավորված աղբահավաքությունը և հանրօգուտ կոլեկտիվ աշխատանքի բացակայությունը։ Խնդիրները հաճախ չլուծված են մնում ոչ միայն համայնքապետերի անհետևողական աշխատանքի, այլև հետագայում վերընտրվելու հնարավորությանը չվնասելու պատճառով, ինչն արատավոր երևույթ է։ Ակնկալում եմ, որ դասընթացների ժամանակ կքննարկեք նաև նշյալ հիմնախնդիրների լուծման տարբերակները՚։ Հանդիպման ավարտին վարչապետը դասընթացի մասնակիցներին հորդորել է լինել ակտիվ ու նախաձեռնող, փորձել համապատասխան պաշտոնյաներից ստանալ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և ձեռքբերված գիտելիքները հետագայում կիրառել աշխատանքում։

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին