[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր ''Վաչագան Բարեպաշտ'' մեդալով պարգեւատրելու մասին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի համար պարգեւատրվել է ''Սուրբ Գրիգոր Լուսավորիչ'' բժշկական կենտրոնի բժիշկ-ռեւմատոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սարյա Եսայանը։ Արցախում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - ''Գանձասար'' գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ