[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:

 Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ արձանագրված դրական դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում:

 

        ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ