[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԽՄԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Փետրվարի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ԼՂՀ-ում իրականացվելիք ԿԽՄԿ հետագա ծրագրերը։

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն