Logo
Print this page

ԲԱՆԱՁԵՎ

Հրապարակվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից մարտի 3-ին ընդունված՝ ԼՂ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւի հայերեն տեքստը։

 Ջորջիայի Ներկայացուցիչների պալատի անդամներ Փաթ Գարդների ու Դեմեթրիուս Դուգլասի կողմից ներկայացված ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու մասին՚ H.R. 1580 բանաձեւում մասնավորապես ասվում է.

ԲԱՆԱՁԵՎ

Հարգելով եւ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկար եւ հարուստ պատմություն ունի եւ իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մեջ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց 1991թ. դեկտեմբերի 10-ին՝ երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, եւ նրա ինքնորոշման տեւական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների եւ նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն եւ տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ հսկայական այլ դժվարությունների պայմաններում, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի  հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը, եւ, միաժամանակ, ջանքեր գործադրելով՝ փոփոխելու եւ կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, ու անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ միջազգային դիտորդները, այդ թվում Միացյալ Նահանգները, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները որպես ազատ եւ թափանցիկ,

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է, որ այս մարմնի անդամներն իրենց հարգանքն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա քաղաքացիների նկատմամբ, արժանին մատուցում զոհողություններին, նվիրվածությանն ու վճռականությանը, որոնք ցուցաբերվել են Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, մաղթում   խաղաղություն, բարգավաճում եւ շարունակական հաջողություններ եւ կոչ անում միջազգային հանրությանը համարժեք կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն։

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ Ներկայացուցիչների պալատի քարտուղարը լիազորված է եւ հանձնարարական է ստացել պատրաստել սույն բանաձեւի համապատասխան պատճենը՝ այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը փոխանցելու համար։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.