Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Թանկագի՜ն կանայք, 

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։

 Ավանդաբար Մարտի 8-ը նշվում էր որպես կանանց իրավունքների պաշտպանության օր։ Մեզ համար այն եւս մեկ առիթ է գնահատելու եւ արժեւորելու ձեր աշխատանքը, արտահայտելու մեր խորին երախտագիտությունը, սերն ու հարգանքը։ Դուք միշտ մեզ հետ եք, մեր կողքին. Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրից, երբ մեր արդարացի պահանջն էինք ներկայացնում աշխարհին, կենաց-մահու պայքար մղում թշնամու դեմ, հետագայում, երբ պետք էր ոտքի կանգնեցնել մեր տնտեսությունը, վերականգնել ավերված գյուղերն ու քաղաքները, կերտել մեր անկախ պետականությունը, եւ այսօր, երբ անհրաժեշտ է շենացնել ու զորացնել Արցախը, դաստիարակել արժանի սերունդ։ Դուք ամեն տեղ ձեր անգնահատելի ավանդն եք բերում՝ մնալով միշտ գեղեցիկ ու հմայիչ։

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ եւ մաղթում, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ, ուրախ ու անկրկնելի։ Իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի ձեր կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու խաղաղ։

Ամենայն բարիք ձեզ, սիրելի՜ արցախուհիներ։