[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:

 Իր խոսքում Նախագահը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաեւ անելիքների մասին:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ դատավորները կշարունակեն անել հնարավորն իրենց պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն: 

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու դատական իշխանությանը, դատավորների եւ դատարանի աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցերը:

 

        ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ