[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ցավակցական ուղերձ է հղել Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել  քահանա Վարդանյանի ընտանիքին:

           Ուղերձում ասված է.

        <<Խոր ցավով տեղեկացա Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի մահվան մասին:

 Նա եղել է Արցախի այն նվիրյալներից մեկը, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ: 

       Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով>>:

 

       ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ