[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Մարտի 24-ին տեղի է ունեցել վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը։

 Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է փետրվար-մարտ ամիսներին Արցախի հետ կապված քաղաքական իրավիճակին և միջազգային զարգացումներին։ Անդրադարձ կատարելով երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը? Աշոտ Ղուլյանը դատապարտել է այդօրինակ սանձարձակությունները և աջակցություն հայտնել Բելգիայում ապրող բոլոր ժողովուրդներին? ի դեմս վերջերս Արցախ այցելած ֆլամանդացի գործընկերների։

ՙԹերևս, տեղին է հիշեցնել, որ տարիներ առաջ մեր տարածաշրջանում նոր-նոր դրսևորվող միջազգային ահաբեկչության հանդեպ անտարբերությունը? ադրբեջանական արկածախնդրության տեսքով, պատճառ են դարձել այդ բացիլների տարածմանը ամբողջ աշխարհում և լուրջ մարտահրավեր? շատ ժողովուրդների համար՚,- նշել է խորհրդարանի նախագահը։

Անցնելով օրակարգային հարցերին? Ազգային ժողովը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի ներկայացրած ՙՍննդամթերքի անվտանգության մասին՚, ՙՍննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԿերի մասին՚ և ՙԲուսասանիտարիայի մասին՚ ԼՂՀ օրենքները։

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2015թ. գործունեության մասին հաղորդմամբ հանդես է եկել Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը։ Խորհրդի նախագահն իր զեկույցում մասնավորապես նշել է, որ 2015թ.-ին հեռուստառադիոընկերության կայք այցելածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով, այդպիսով հասնելով 1մլն 600 հազարի։

Պատգամավորները Նորեկ Գասպարյանին առաջադրել են հարցեր? կապված հեռուստահաղորդումների բովանդակության, տեխնիկական ապահովվածության, որակի, եթերաժամի և նոր ձևաչափերի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ։

Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Հայկ Խանումյանը։

Ազգային ժողովի լիագումար նիստին մասնակցել են նաև ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր երկու շաբաթ առաջ փորձուսուցում են անցել խորհրդարանում։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ