[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մեր քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանը, տարածքային կառավարման օղակների եւ պաշտպանության բանակի ստորաբաժանումների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

            Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչակազմերի եւ շահագրգիռ մյուս մարմինների ղեկավարները:     

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

           

   ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ