[ARM]     [RUS]     [ENG]

7 օր առաջնագծում

Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականատերից խախտել կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն