Logo
Print this page

ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնին

Հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնին, ով Արցախ էր ժամանել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ: 

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելելու կարևորությունը` ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և այն ճիշտ գնահատելու համար: 

 

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության  հետ 

կապերի  վարչություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.