[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին շնորհավորական նամակ է ուղարկել Վյաչեսլավ Վոլոդինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

 ՙՎստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու փորձառությունը կնսպաստեն Ռուսաստանի Դաշնության քաղաքական համակարգում Պետական դումայի դերակատարության ամրապնդմանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձր են գնահատում Ռուսաստանի հետ բարեկամության ավանդույթները, որոնք պատմական, մշակութային եւ հոգեւոր խոր արմատներ ունեն։ Մենք գնահատում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի, հետեւողական ջանքերը Հարավային Կովկասում կայունության հաստատման ու պահպանման գործում։ Համոզված ենք, որ փոխշահավետ համագործակցության զարգացումը, այդ թվում եւ խորհրդարանական դիվանագիտության միջոցով, թույլ կտա տարածաշրջանը դարձնել առավել անվտանգ եւ բարեկեցիկ՚, - ընդգծված է խորհրդարանի նախագահի շնորհավորական նամակում։

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն