Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը, ԼՂՀ եւ ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ արդեն իսկ ստեղծվել են ամուր եւ գործնական կապեր, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: